Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

«Բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները

«Բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները
24.09.2025 | 12:01

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 8-ին անպատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»։

Նախ, այդ «մենքը» բոլորովին էլ մենք՝ հայերս, չենք։ Ռուբինյանի «մենք»-ը փաշինյանական-ՔՊ-ական կոլաբորացիոնիստներն են։ Նրանք պատրաստվում են թուրքերի թելադրանքով ողողել Հայաստանը հարյուր հազարավոր թուրք, քուրդ, արաբ, հնդիկ, պակիստանցի, ույղուր և այլ այլազգի ու այլակրոն տարրերով՝ ընդամենը 2-3 տարվա ընթացքում Հայաստանում հայերի թիվը ներկա մոտավորապես 95 տոկոսից իջեցնելով ոչ ավելի, քան 50 տոկոսի։ ՀՀ ազգային անվտանգության վերջին գրավականը՝ հայկական բնիկ տարրի մեծամասնությունը, վերանալու է։ Այսինքն՝ Հայաստանը ոչնչանալու է ժողովրդագրական ներխուժմամբ, որը, ի տարբերություն ռազմականի, տեղի է ունենալու անաղմուկ, անարյուն, բայց անշրջելի հետևանքով՝ մեր հայրենիքի ազգաբնակչության էթնոկրոնական կազմի վերաձևմամբ և բնիկ հայ ժողովրդի քաղաքական ստրկացմամբ ու հետագա արտաքսմամբ սեփական երկրից։

Ցավոք, մեզանում շատ վատ են պատկերացնում «բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները։ «Ընդդիմադիր» քաղաքական կուսակցությունները ծպտուն չեն հանում այս մասին, իսկ հասարակ մարդիկ էլ զբաղված են իրենց առօրյայով։

Բայց կան նաև առաջնորդներ, ովքեր այս խնդիրն արդեն բարձրաձայնում են ամենաբարձր ամբիոններից։ Այսպես, ի տարբերություն եվրոպական առաջնորդների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, խստագույնս քննադատել է «բաց սահմանների» աղետալի գաղափարը։ Նա, դիմելով առաջին հերթին Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին, հայտարարել է, որ ժամանակն է վերջ տալու «բաց սահմանների ձախողված փորձին», «ձեր երկրները դժողք են գլորվում» (Trump tells the assembly members it's time to end the ''failed experiment of open borders''. He says ''your countries are going to hell''.)։

Թրրամփը բերել է նաև Եվրոպայում այլազգիների ներխուժման արդյունքում ստեղծված հանցածին միջավայրի մասին որոշ տվյալներ. Գերմանիայի բանտերում գրեթե 50 %-ը օտարերկրացիներ են, Ավստրիայում՝ 53 %-ը, Հունաստանում՝ 54%-ը, իսկ «գեղեցիկ Շվեյցարիայում»՝ 72 %-ը։

Թրամփի հետ համաձայն են Եվրոպայի ընդդիմադիր քաղաքական ուժերը և բնակչության մեծամասնությունը։

Ուրեմն, ինչպե՞ս է պատահում, որ ԱՄՆ-ի պես հզորագույն պետության ղեկավարը հասկանում է «բաց սահմանների» սպառնալիքները և փորձում է ամեն կերպ ապահովել իր երկիրն օտարազգի զանգվածներից՝ նրանց մի մասին անգամ բռնի արտաքսելով, իսկ փաշինյանականները ակնդետ սպասում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» ունենալուն ու երկիրը նաև ժողովրդագրական առումով ապահայացնելուն։

Փաշինյանն ու նրա թիմակիցները բաց աչքերով տանում են Հայաստանը դեպի կործանում։ Իսկ դիմադրությունն ուշանում է և ուշանում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ

href="hy瑜戦埞鎰嬫垟鏀㈣矾瑜戦埞鎰嬫垟鏀㈤埡鏇嗗棌鏁囨枩閳烘嚪鍡忔敿鏂滈埡鎹棌鏅佃閳光偓鑱芥枩閳烘倒鍡忔晣鏂滈埡/1337627488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.10.2025